Նորայր Էլազյանը մեղադրվում է նախկին կնոջը, վերջինիս մորն ու ազգականին դանակահարելու մեջ:

Սեպտեմբերի 1-ին ոստիկանության Գորիսի բաժին այցելած կինը պատմեց, որ նախկին փեսան նախօրեին եկել է իրենց տուն եւ դանակահարել իրեն, դստերն ու ազգականին: Կարճ ժամանակ անց ոստիկաններին հաջողվեց բերման ենթարկել Նորայրին, որն էլ պատմեց եղելությունը: Պարզվեց, որ Նորայրի երեխան ապրում է նախկին կնոջ մոտ, իսկ այդ օրն ինքը գիշերը երեխային տեսնելու համար ալկոհոլի ազդեցության տակ եկել էր այդ տուն, վեճի բռնվել տան անդամների հետ եւ դանակահարել նրանց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: