Սեպտեմբերի 8-ին, ժամը 03,20-ի սահամններում Ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ ստացվեց, որ Նոր Գյուղի հագուստի խանուցից գողություն է կատարվել: Կասկածյալներն արդեն դեպքի վայրում էին եւ ոստիկանության խումբն ուղեւորվեց այնտեղ:

Խանութի մոտ կասկածյալները տեսնելով ոստիկաններին, փորձել են դիմել փախուստի, բայց դա նրանց չի հաջողվել:

Կասկածյալները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ պարզվել է, որ նրանք Երեւանի բնակիչներ են՝ Խաչատուր Մ.-ն եւ Գեւորգ Զ.-ն:

Պարզվել է նաեւ, որ նրանք հանցակից են ունեցել, որը տաքսի մեքենայով սպասել է դրսում:

Մանրամասները տեսանյութում: