Երեւանի բնակչուհի, 80-ամյա Մագդալենա Նիկոլյանը որոշել է ընդունվել Երեւանի Հյուսիսային համալսարանի միջազգային հարաբերություններ բաժինը եւ երկրորդ բարձրագույն կրթությունն ստանալ։
«Ես 1971 թ. ընդունվել եմ մանկավարժական համալսարան, պատմաաշխարհագրական պատմահասարակագիտական բաժնում եմ սովորել, 1977թ. ավարտել եմ: Դիպլոմս կորել էր, Արմեն Աշոտյանին տեսա, ասեցի՝ դիպլոմս կորել է: Դիմում գրեցի, ուղարկել էր արխիվ, դիպլոմս կտան շուտով: Հետո ես հեռուստատեսութամբ լսեցի՝ ինքն ասեց 80 տարեկան տատիկն ուզում է սովորել, ես կհովանավորեմ: Բայց ոչ միայն ինքը պետք է հովանավորի, այլեւ ամբողջ աշխարհը»,-ասաց Մագդալենա տատիկը՝ նշելով, որ Մանկավարժական համալսարանից իր դիպլոմը մի քանի օրից կտան, որից հետո ինքը կդիմի երկրորդ համալսարան:
80-ամյա տատիկը որոշել է հինգ տարի սովորելուց հետո դառնալ նախագահ։
«Ես այս րոպեին էլ պատրաստ եմ նախագահ լինել, ճիշտ է, այդքան գիտելիքներ չունեմ, բայց այս րոպեին էլ պատրաստ եմ: Մեկ տարվա ընթացքում երկիրը ռելսերի վրա կդնեմ: Հինգ տարի կսովորեմ»,-ասաց Մագդալենա տատիկը:











