Ֆիլադելֆիայի ոստիկանությունը հետաքննում է տղամարդուն, որը բանանի օգնությամբ կողոպտել է մթերային խանութը, հաղորդվում է  Ֆիլադելֆիայի ոստիկանական վարչության պաշտոնական ալիքում :

Ամերիկացի սեւամորթը, հերթ կանգնելով, խանութում բանանի կապոց է նկատել: Դրանցից մեկը գրպանը դնելով, նա վաճառողից փող եւ ծխախոտ է պահանջել: Խանութի աշխատակիցը, մտածելով, որ տղամարդը զինված է, կատարել է նրա պահանջը, հաղորդում է  Lenta.ru-ն:

Տեսագրությունում երեւում է՝ ինչպես է կողոպտիչը գումարը ձեռքին մոտեցել խանութին, սակայն վաճառողի հետ զրույցից հետո դրանք հետ  դրել գրպանը, եւ աշխատակցիը նրան գումար ու ծխախոտ է տվել: