Լոս Անջելեսում սոցիլական ցանցերի հետ աշխատող ընկերությունը հերթական տեսանյութն է թողարկել կենդանիների մասնակցությամբ: Այս անգամ գլխավոր հերոսը Բոգարտ անունով գերմանամուկն է, որը սյուջեի համաձայն սնունդ կուլ տալու արագությամբ մրցակցում է հոթ-դոգեր ուտելու ռեկորդակիր Թաքեր Քոբայիսի հետ, գրում է The Daily News-ը:
Թաքերը արդեն մի քանի տարի հոթ-դոգեր ուտելու համաշխարհային ռեկորդակիրն է. 2011-ի հուլիսի 4-ին նրան հաջողվել է 10 րոպեում 69 հոթ-դոգ ուտել, գրում է NEWSru.com-ը:
Սակայն դատելով տեսանյութից, նրան կարողացել է գերազանցել գերմանամուկը: Կադրում Բոգարտը ակնհայտորեն ավելի արագ է ուտում, իսկ վերջում Թաքերը նրա վզին մեդալ է կախում:











