Nissan Leaf-ի իր տեսակի մեջ ուրույն տարբերակ են ստեղծել ԱՄՆ-ում: Արիզոնա նահանգի Nissan-ի տեխնիկական կենտրոնի գիտնականները որոշել են հայտնի հեթչբեքը Sparky անվանմամբ փիքափի վերածել, հայտնում է Drom.ru-ն:

Արտասովոր ավտոմեքենան պարզապես ստեղծագործական փորձ չէ: Այն կօգտագործվի տեխնիկական կենտրոնի տարածքում բեռներ եւ ուղեւորներ տեղափոխելու համար:

Լայն արձագանք ստացած նախագծի հեղինակներն են Առնոլդ Մուլինեն եւ Ռոլան Շելենբերգը: Ըստ նրանց՝ աշխատանքը տեւել է մի քանի ամիս, այդընթացքում ինժեներները մշակել են բազմազան տարբերակներ՝ փորձելով մտահղացումը գաղտնի պահել, փոխանցում է NEWSru.com-ը:

Արդյունքում նմուշի համար վերցրել են Nissan Frontier-ի (որը հայտնի էնաեւ որպես Nissan Navara) հետնամասը: Nissan Leaf-ի տեխնիկական հատվածին ինժեներները ձեռք չեն տվել, այնպես որ փիքափն ամբողջությամբ էլեկտրական է մնացել: 

Անսովոր փիքափներն ամերիկացիների սիրած զվարճանքն են: Այս բնագավառում ամենահիշվող նախագծերից է Deep Orange մեքենան՝ Քալիֆորնիայի Կլեմսոնի համալսարանի ուսանողներից. Նրանք փիքափի էին վերածել BMW X3 ամենագնացը՝ մեքենան նմանեցնելով նորաձեւ Х4-ի: Ըստ ստեղծողների՝ կարելի է այդպիսի մինչեւ հինգ հազարփիքափարտադրել եւ արժեքի տարբերությունը  չի գերազանցի ութ հազար դոլարը՝ սովորական Х3-ի համեմատ: