Երբեք այսքան ակհնայտ չեն եղել իշխանությունների վերարտադրվելու միտումները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Աբովյան քաղաքի կենտրոնական հրապարակում ընթացքող ոչ իշխանական եռյակի հանրահավաքին հայտարարեց ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը։
«Այս տարիների ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել լուրջ քաղաքական գործընթացներ, բայց երբեւիցե այդքան պարզ եւ ակնհայտ չի եղել, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում: Երբեք անգործությունը եւ ձախողություններն այսքան տեսանելի չեն եղել: Երբեք այսքան տեսանելի չեն եղել իշխանությունների հետին նպատակները: Երբեք այսքան ակնհայտ չեն եղել իշխանությունների վերարտադրվելու միտումները»,- հայտարարեց Օսկանյանը։
Նրա խոսքով՝ միայն պետական վիճակագրական թվերի վրա հիմնվելով կարելի է ասել, որ ներկայիս իշխանությունների ղեկավարման յոթ տարիներին պետությունը տեղում դոփել է:
«Մի քիչ որ խորանում ենք, ազատությունը աճել է, արտաքին ներդրումները տարեցտարի 60 տոկոս նվազում են, արտաքին պարտքը մեծանում է, էապես մտածելու տեղիք է տալիս բնակչության քանակը: Այս ամենին նայելով՝ կարող ենք ասել, որ իշխանությունը ձախողել է: Ընդդիմությունն առաջին օրվանից տեսել է, մենք գիտենք այս բոլորի պատճառները, պատճառը մեկն է՝ քաղաքական մենաշնորհը, ամեն ինչ կառավարվում եւ որոշվում է մեկ ուժի կողմից: Քաղաքական մենաշնորհը բերում է տնտեսական մենաշնորհի, որն իր բացասական ազդեցություն է ունեցել բնակչության կեսամակարդակի վրա»,- ասաց Օսկանյանը։
Օսկանյանի խոսքով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նույնպես իրենչի արդարացրել։
«Արդեն որերորդ ամիսն է՝ մենք սպասում ենք, մենք քննության ենք դրել կառավարությանը եւ նոր վարչապետին, արդեն գիտենք, որ համարյա ոչինչ չի կատարվել։ Քաղաքականությունը եւ գործարարությունն այնքան են սերտաճել իրար հետ, որ մեկը մյուսին լրացնում է: Այսօր ընդդիմությունը մեծ հնարավորություն է ստեղծել արմատական փոփոխություններ անելու: Միացեք մեր կոչին, մենք ունենք ծրագիր, որը տեղ է գտել տասներկու կետերում»,- ասաց Օսկանյանը՝ բոլորին հրավիրելով հոկտեմբերի 10-ին մասնակցել Ազատության հրապարակում կայանալիք միասնական հանրահավաքին, որպեսզի միասին իշխանություններին պարտադրեն արմատական փոփոխություններ անել։











