Նստակյաց կենսակերպի դեմ պայքարի համար էնտուզիաստ դիզայներները գրասենյակային անսովոր տեղ են ստեղծել, որը գործում է ընտանի կրծողների համար նախատեսված անվի սկզբունքով: Շարժման մեջ գտնվող մարդը ոչ միայն ավելորդ կալորիաներն է մաշում, այլեւ առավել արդյունավետ է աշխատում: Եթե անվին դինամո-մեքենա էլ ամրացվի, նորույթը կարելի է նույնիսկ Էներգաանկախ դարձնել:

Hamster Wheel Standing Desk անվանմամբ անիվը բավական դանդաղ է շարժվում, որպեսզի մարդը ստիպված չլինի վազել եւ ընկնել, վնասվել, գրում է Novate բլոգը:

Hamster Wheel Standing Desk –ում աշխատելը անշտապ զբոսանք է աշխատանքային օրվա ընթացքում, որը  գրասենյակային աշխատողին թույլ կտա աթոռին նստած չվատնել առողջությունը, այլ օր օրի ավելի ամրապնդել այն, հայտնում է NEWSru.com-ը:

Հայտնի է, որ շատ ընկերություններ մարզասրահներում իրենց աշխատակիցների համար աբոնեմենտ են վերցնում՝ փորձելով հոգ տանել նրանց առողջության մասին: Սակայն Pier 9 ստուդիայի Wheel Standing Desk –ի շնորհիվ աշխատանքային գործընթացը կվերածվի օգտակար եւ հաճելի մարզման: