Ագզային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը Հրազդանում կայացած իրազեկման համատեղ հանրահավաքը խանգարող կանանց իր ելույթում սադրիչ անվանեց, որոնց ուղարկել են՝ հատուկ հանրահավաքը խափանելու համար։
«Դուք շատ գեղեցիկ տիկին եք, Ձեզ եմ ողջունում անձամբ, բայց ուզում եմ Ձեզ ուղարկողներին ասել, որ իրենց շալվարներն էլ Ձեզ հետ ուղարկեին, որովհետեւ համոզված եմ, որ ուրիշ դեպքերում էլ իրենց կանանց կուղարկեին»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը՝ նրանց ուղարկողներին անվանելով բաշիբոզուկներ։
Հիշեցնենք, որ 5-6 կանայք հանրահավաքի սկզբից առաջին շարքերում կանգնած անընդհատ ընդհատում են ելույթ ունեցողներին՝ պահանջելով, որ նրանք հեռանան, քանի որ «ամենալավ նախագահը Սերժ Սարգսյանն է»։











