Սյունիքում շարունակվում են նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին «մեծարման» հանդիսությունները։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սյունիքի մարզի բոլոր քաղաքապետերի, գյուղապետերի, դպրոցների տնօրենների ու տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչների մասնակցությամբ «Չայզամի» կոչվող հատվածում նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աղուհացով ու երգ երաժշտությամբ դիմավորելուց հետո նրան հոտնկայս և ծափողջյուններով դիմավորեցին նաեւ մարզպետարանում։

«Եվս մեկ անգամ անգամ համոզվեցինք, որ աշխարհը կլոր է, Սյունիքն էլ կենտրոնը։ Ես ուրախ եմ, որ կրկին վերադարձա մի կոլեկտիվ, որի հետ երկար և համերաշխ աշխատել եմ. Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել նախկին մարզպետ Վահե Հակոբյանին մեկ տարվա աշխատանքի համար. Գիտեք՝ որքան ընդգրկուն է Սյունիքը, և միայն 6 ամիս  նրան անհրաժեշտ էր մարզի խնդիրներին ծանոթանալու համար։ Ողջունելի է, որ

հասցրել է այդքան գործ կատարել»,- մարզպետարանում հայտարարեց Սուրիկ Խաչատրյանը։