ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հանդիպել է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հետ:

«Պետք է հանդիպումներ կազմակերպենք քաղաքական ուժերի հետ, անհատների հետ, համապատասխան լսելով կարծիքները, մոտեցումը տեսակետը, որովհետեւ ինչը մենք այսօր ուզում ենք, ոչ մեկը միայնակ չի կարող անել: Պետք է միասնական, համախմբված, նայելով քննարկելով տեսակետը, մոտեցումը եւ համապատասխան այդ խնդիրները կարգավորենք: Ամբողջ աշխարհում չլուծվող խնդիր չկա, հարկավոր է հարցը դնել եւ այն իր լուծումը ունենա: Մենք պատրաստ ենք բոլորին լսելու քննարկելու, որի տեսակետը մոտեցումն օգուտ կբերի երկրի հզորացմանը, ժողովրդի բարելավմանը, մենք պատրաստ ենք անել»,-ասել է Ծառուկյանը:

«Երկրում պետք է լինի պայման, հնարավորություն, արդարություն եւ մրցակցություն: Այդ հիմնական 4 կետերն են, մեր ժողովուրդն էլ աշխատող ժողովուրդ է: Մարդկանց համար պիտի հնարավորություն ստեղծես, վերականգնես հավատը եւ ամեն բան լավ կլինի»,-ընդգծել է նա:

Իր հերթին Ստեփան Դեմիրճյանը նշել է, որ այսօր երկրում տիրող ծանր վիճակը պայմանավորված է ոչ թե Սահմանադրության անկատարությամբ, այլ Սահմանադրության ոտնահարմամբ: «Այսօր առաջնահերթ ենք համարում ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ համաձայն Սահմանադրության իշխանության ձեւավորումը, երկրում անպատժելիության վերացումը, կոտռուպցիայի դեմ իրական պայքարի ծավալումը, տնտեսության առողջացումը»,-ասել է ՀԺԿ առաջնորդը: