Սեպտեմբերի 9-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Մասիս բաժին ահազանգ ստացվեց Մասիսի հիվանդանոցից, հիվանդանոց էր տեղափոխվել Մասիս 17-ամյա բնակիչը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Պարզվել էր, որ Մասիսի սուպերմարկետներից մեկում վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի: Տուժողին վնասվածք էր հասցրել Մասիս բնակիչ Գարիկ Բաբախանյանը, ով բերման ենթարկվեց:

Պարզվել է, որ վեճը սկսվել է սուպերմակերտի աշխատակիցների մեկի՝ անչափահաս Արմանի եւ տուժողի ընկերոջ միջեւ, որոնք նախկինում աշխատել են այդ սուպերմարկետում: Այնուհետեւ վիճաբանությանը միջամտել են Գարիկն ու հիվանդանոցում հայտնվածը:  Երիտասարդները որոշել էին հարաբերությունները պարզել թաղամասի ծայրամասերից մեկը ու ծեծկռտուքն այնտեղ շարունակել: «Ինձի հարվածել են առանց պատճառ ունենալու, ես էլ վրդովված, ջարդած շշով հարվածել եմ, բայց պարանոցին չեմ ուզել հարվածել, ուզել եմ դեմքը ճղել»,-պատմեց Գարիկը:

Մանրամասները՝ տեսանյութում