Սեպտեմբերի 14-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալու նպատակով Ագարակ գյուղի դանակահարված երկու բնակիչ էր դիմել, որոնց անմիջապես տեղափոխել էին Երեւան: Դեպքի վայր մեկնած ոստիկանները ժամերի ընթացքում պարզեցին, որ տղամարդկանց դանակահարել էր նույն գյուղի բնակիչ, տուժածներից մեկի եղբայրը:
Պարզվել էր, որ 37-ամյա Էդիկ Պետրոսյանն ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել էր եղբոր հետ, ծեծել նրան, տունը տակնուվրա արել, այնուհետեւ դանակահարել նրան: Դրանից հետո Էդիկը, հիշելով, որ հարեւանն իրեն օրեր առաջ նկատողություն է արել, գնացել է նրանց տուն եւ դանակով հարվածել:
Էդիկ Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











