Արարատի մարզի Հոռավան գյուղի բնակիչ Արմեն Ինանցը 19 տարի անհետ կորած է համարվում 1995-ից։ Արմենի մայրը՝ Աննա Ավետիսյանը, վստահ է, որ որդին կենդանի է։
«Իմ տղան 1995թ. է գնացել ծառայության Նոյեմբերյանի Կոթի գյուղ, ու մի քանի ամիս ծառայելուց հետո՝ դեկտեմբերի 29-ին, անհետ կորել է։ Շատ ենք հետաքրրքվել, բայց նորություն չի եղել, հետո նախարարության կողմից ստացանք տվյալներ, որ գերության մեջ է, գերի ընկածներից էլ են իրեն ճանաչել են։ Մինչեւ հիմա սպասում եմ, սիրտս վկայում է, որ նա կենդանի է»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Աննա Ավետիսյանը։
Տիկին Աննայի խոսքով՝ իր տղային գերության մեջ տեսնողներ եղել են, սակայն դրանից հետո ոչ մի տեղեկություն չունի որդուց։
«Մի տարի 4 գերի էին բերել, մենք տղայիս վինետկի նկարը ցույց տվեցինք, մատը դրեց իմ տղայի նկարի վրա ու ասաց՝ ինքը պատերին գրել էր իր անուն ազգանունը, ու էլ ոչ մի նորություն չի եղել, միայն այդ տղայի տեսնելն էր»,-ասաց նա։
Աննա Ավետիսյանը հավատում է, որ մի օր որդին կվերադառնա։











