Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հանդիսավոր արարողությամբ տեղադրվեց վերջին քարը։
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը 2002թ.-ից հանձն էր առել եկեղեցու վերակառուցման ֆինանսավորումը, ներկա չէր արարողությանը։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախկին քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը փոխանցեց, որ Վարդան Ղուկասյանը համեստությունից ելնելով չի ցանկացել ներկա գտնվել:
«Բարերար Վարդան Ղուկասյանը ներկա չէ, քանի որ աշխարհիկ փառաբանության կարիք չունի Աստվածահաճո այս գործը, իսկ կատարվածը հսկայածավալ է ու տեսանելի է բոլորին, սրանով ամեն ինչ ասված է»- ասաց Լիլիթ Աղեկյանը:
Նշենք, որ եկեղեցու արտաքին շինաշխատանքներն արդեն ավարտված են, պատուհանները՝ տեղադրված, շուտով կսկսվեն ներքին հարդարման աշխատանքները:
Նշենք, որ 1860-ականներին կառուցված եկեղեցին մասամբ ավերվել էր 1988-ի երկրաշարժի ժամանակ։ Եկեղեցու վերակառուցման աշխատանքները սկսվել էին 2000թ,։











