Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Էսպանյոլա քաղաքի ոստիկանության աշխատակիցները բախվել են անբացատրելի իրողության հետ: Տեսախցիկը գրանցել է տարօրինակ կիսաթափանցիկ պատկեր, որը զբոսնել է ոստիկանական բաժանմունքի մոտակայքում:
Խուզարկու Կարլ Ռոմերոն դիտել է ոստիականական բաժանմունքի շինության արտաքին վերահսկման տեսախցիկների ձայնագրությունները, երբ դրանցից մեկում կիսաթափանցիկ պատկեր է տեսել, «ՆՏՎ»-ն մեջբերում է «The Independent»-ում հրապարակված հոդվածը:
Էակը ոտքեր ուներ, այն ազատ անցնում էր դարպասի միջով: «Սկզբում կարծեցի, թե ճանճ է կամ թիթեռ, հետո տեսա, որ էակը մարդու է նման, սակայն մարդ չէ: Դա ուրվական էր»,- հայտարարել է Ռոմերոն:
Ռոմերոյի գործընկերների խոսքով՝ բաժանմունքում ոչ ոք երբեք չի մահացել, սակայն շինությունը գտնվում է հին գերեզմանոցի շրջանում:











