«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս հանդիպել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար կազմի հետ:

Հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցել են Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը:

«Դեմ եմ, որ քաղաքական ուժերն իրար վիրավորեն, ցեխ շպրտեն, դրանից ժողովրդի վիճակը չի լավանում: Պետք է կարողանալ ճիշտ քայլ կատարել, որ տնտեսությունը զարգանա, ժողովուրդն ավելի լավ ապրի»,- ասել է ԲՀԿ առաջնորդը:

 «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն էլ իր հերթին նշել է, որ կողմ է Գագիկ Ծառուկյանի եւ նրա կուսակցության առաջ քաշած տեսակետների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում: