Ամերիկյան «Fox 59» հեռուստաալիքի հաղորդավարուհին փախել է եթերից՝ վախենալով օպերատորի տեսախցիկի վրայի մեղվից, հաղորդում է «Metro»-ն:
Երբ միջատը հայտնվել է, Ջենիֆեր Քեթմարը Ինդիանա նահանգի եղանակի տեսությունը հաղորդելիս է եղել: Նա հիշեցրել է, որ տաք մթնոլորտային դաշտի պատճառով շրջապատում շատացել է մեղուների թիվը:
Տեսնելով մեղվին տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ հաղորդավարը բղավել է. «Աստված իմ, նա դարձյալ այստեղ է», եւ մի կողմ է փախել՝ այդ կերպ անհետանալով կադրից, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Այն բանից հետո, երբ միջատը հեռացել է, Քեթմարը խոստովանել է, որ շատ բուռն է արձագանքել եւ ենթադրել է, որ կհայտնվի համցանցում ինչ-որ ծիծաղելի հոլովակում:











