«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը տարածել է անիմացիոն տեսանյութ, որում համեմատվում է Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տնտեսական հիմնական ցուցանիշները:
Համեմատություններ են անցկացվում այդ երկու միությունների տարածքների, բնակչության, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի, միջին աշխատավարձերի, արտահանման ու ներմուծման չափերի, միջին աշխատավարձի, համաշխարհային տնտեսությունում ունեցած չափաբաժինների միջեւ:











