Չինական Խունան նահանգում բացվել է 300 մետր երկարությամբ կամուրջ, որի հատակն ապակուց է: Թափանցիկ կամուրջը 180 մետր բարձրությամբ միացնում է երկու լեռնային բարձունքներ Պինյան հովտում: Եռաշերտ ապակե հատակը դիմանում է մինչեւ 220 կմ/ժ արագությամբ քամուն եւ մինչեւ 60 աստիճան ջերմաստիճանի:

Ապակե հատակով կամուրջն աշխարհում ամենավտանգավոր տեսարժան վայրի անուն ձեռք բերելու նոր հավակնորդն է: Հատուկ նախապատրաստված անձնակազմն այցելուներին օգնելու է անցնել կամուրջը եւ, անհրաժեշտության դեպքում, բարոյական աջակցություն է ցուցաբերելու:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, աշխատակիցներին մեկը տպավորություններն է ներկայացրել. «Այցելուներից ոմանք նշում են, թե իրենց համար չափից ավելի սարսափելի փորձություն է, սակայն նման դեպքերում միշտ պատասխանում եմ. մտածեք, թե որքան սարսափելի է նրանց համար, ովքեր դրսից լվանում են կամուրջը»:

Սա առաջին թափանցիկ կամուրջը չէ Չինաստանում, որը մեծ բարձրության վրա է գտնվում: Նման կամուրջ բացվել է Տանմեն լեռան վրա՝ 1900 մետր բարձրությամբ: