Maroon 5 փոփ-ռոք խմբին մեղադրել են սեռական բռնություն քարոզելու մեջ, հաղորդում է Lenta.ru-ն:
Սեռական բռնության, հետապնդումների եւ ինցեստների զոհերի աջակցությամբ զբավող RAINN շարժման ակտիվիստների դժգոհությունն է հարուցել Animals երգի տեսահոլովակը, որի պրեմիերան կայացել է հոկտեմբերի 1-ին:
«Ոչ ոք եւ երբեք չպետք է հանցավոր գործունեությունը, հետապնդումը կապի ռոմանտիկայի հետ: Նման լուրջ հանցագործությունը, ինչպիսին է սեռական հետապնդումը, չպետք է ցուցադրվի զվարճանքի ինդուստրիայում»,-հայտարարել են կազմակերպությունում:
Maroon 5-ի տեսահոլովակի սյուժեի էությունն այն է, որ գլխավոր պերսոնաժը՝ մսագործը, հետապնդում է աղջկան, հետեւում է եւ գաղտնի լուսանկարում:











