Շվեդ գյուտարարը ստեղծել է ժամացույց, որը հաշվում է մարդու կյանքի տեւողությունը, հաղորդում է «FedPost»-ը:

Ժամացույցն, աղբյուրի համաձայն, ժամանակի հետհաշվարկ է իրականացնում, ցույց տալիս, թե որքան դեռ պետք է ապրի դրա տերը: Գաջեթն արդեն ստացել է «մահվան ժամացույց» անվանումը, սակայն դրա ստեղծող Ֆրեդերիկ Քոլթինգն այն անվանել է «Թիքեր»: Գյուտարարը հայտարարում է, որ գաջեթը մշակվել է, որպեսզի օգնի մարդկանց ավելի շատ բարի գործել եւ գնահատել ժամանակը, որը մնացել է ապրելու համար:

Ժամացույցը կարգավորելու համար օգտատերը հարցաթերթիկ է լրացնում, տեղեկություններ գրում իր հիվանդության պատմության մասին՝ այդ թվում ալերգիաները եւ վարակիչ հիվանդությունները: Բացի այդ, պահանջվում է նշել ալկոհոլի կամ ծխախոտի նկատմամբ հակվածության մասին, հիշել, արդյոք ընտանիքում եղել են քաղցկեղով, դիաբետով կամ այլ հիվանդություններով տառապող անձինք:

Գաջեթի արժեքը կազմում է մոտ 80 դոլար:

«Պատկերացրեք, թե մեկ տարվա կյանք է մնացել: Որքանո՞վ կփոխի այդ տեղեկությունը ձեր կյանքը: Մենք բոլորս պետք է գնահատենք կյանքը»,- նշել է Քոլթինգը, ում մոտ ժամացույցը ստեղծելու գաղափարը ծնվել է պապի մահից հետո: