Օմիշա անունով փղիկն ընկել էր ոչ շատ խոր մի փոս, որտեղից չէր կարողանում դուրս գալ։ Նրան օգնության է շտապել մայրը։ Ձագին փրկելու հուզիչ տեսարանը նկարահանել է Ցյուրիխի կենդանաբանական այգու այցելուներից մեկը, հայտնում է Metro-ն։

Փոսն ընկնելով՝ փղիկը չի կարողանում ինքնուրույն դուրս գալ եւ սկսում է ճչալ։ Մեկ վայրկյան անց հայտնվում են ձագի մայրն ու մեկ այլ էգ փիղ եւ կնճիթներով դուրս բերում փոքրիկին։