Արթուր Անանյանը ներկայանում էր ոստիկան եւ սիրահար զույգերից գումար շորթում ոստիկանություն չզանգելու դիմաց: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Վերջին դեպքը Ծիծեռնակաբերդի պուրակում էր, երբ մոտենալով մի տաքսիստի եւ նրա ընկերուհուն, ասել էր, թե խի եք լկստվում, տաքսին անօրինական է, եթե գումար չտաք, ձեզ կտանեմ բաժին: Տաքսու վարորդը եւ նրա ընկերուհին այդ մասին հայտնել էին տարածքում պարեկապահակային ծառայություն իրականցնող ոստիկաններին: Նրանք մեծ դժվարության գտել էին այդ տղամարդուն, սկզբից հայտնաբերել էին, հետո թաքնվել էր, հետո նորից հայտնաբերել եւ էլի փախել էին:
Վերջապես Արթուր Անանյանը բերման ենթարկեցին, բայց նա ամեն ինչ այլ կերպ էր ներկայացնում: Նա ընդամենը համարում է, որ իր հետ կատարվածները պատահականություն է: Ըստ նրա պատահականություն է Մանկական երկաթուղու տարածքում ԱԱԾ վկայական գտնելը, մարզահամերգային համալիրի տարածքում սիրահար զույգերին մոտենալ եւ սաստելը:
Նա այդպես էլ չի ընդունել որեւէ մեղադրանք եւ խնդրեց իրավապահներին իր համար փորձաշրջան նշանակել, քանի որ ունի շատ ծանր հիվանդ մայր:











