Տեսանյութը՝ «Ազատության» եւ «Սիվիլնեթի» ուղիղ հեռարձակումից

Տավուշի մարզի Իջեւան քաղաքում խորհրդարանական ոչ իշխանական եռյակի («Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ) հանրահավաքին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մեծ թվով դպրոցականներ են մասնակցում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Իջեւանի ավագ դպրոցի կազմակերպիչը, որը Իջեւանի քաղաքապետ, ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանի մայրն է, Իջեւանի Շատրվանների հրապարակ է բերել դպրոցականների, որոնք բռնել են եռագույն դրոշները եւ  ելույթների ժամանակ «այո, այո» են բացականչում: Ի դեպ, Վարդան Ղալումյանն ինքը հանրահավաքին չի մասնակցում։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ոչ իշխանական եռյակը հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում համատեպատական հանրահավաքին ընդառաջ՝ սկսել է իր մարզային իրազեկման հանրահավաքները: Մինչեւ այս հանրահավաքներ են անցկացվել Աբովյանում, Սիսիանում, Կապանում, Արարատում, Հրազդանում: