Չիկագոյում ինտելեկտուալ ռոբոտների եւ «IROS» համակարգերի միջազգային կոնֆերանսի ընթացքում հնդիկ գիտնականների խումբը ներկայացրել է ռոբոտ օձի նախատիպը, որը կարող է կրկնել տեղաշարժման այդ յուրատեսակ ձեւը:
Երկոտանի ռոբոտ օձ «ReBiS»-ը կարող է գլուխն ու պոչը որպես ոտք օգտագործել: Դժվար անցանելի միջավայրում նա կանգնում է դրանց վրա ու սկսում է «քայլել» նշված ուղղությամբ:
Հետազոտողները ծրագրում են հետագայում կատարելագործել ու բարելավել կառույցը. օրինակ, փորձել քայլելու մի քանի մոդուլներով ու շարժումներով ռոբոտներ պատրաստել, որպեսզի տեսնեն, թե որ կոնֆիգուրացիան է առավել արդյունավետ դժվար անցանելի տեղանքը հաղթահարելու համար, հաղորդում է «Vesti.ru»-ն:
Ռոբոտ օձը մի քանի մասից է բաղկացած: Տեսականորեն, նմնա ռոբոտները պետք է սովորեն ինքնակարգավորվել եւ փոխել շարժման եղանակը՝ կախված պայմաններից, սակայն նման ունիվերսալ մեքենայի ստեղծումը բավական բարդ գործ է:
«ReBiS» դեռ հեռու է կատարելությունից. Այն պակաս ունիվերսալ է, սակայն ավելի պարզ է ու էժան: Այն դեռ կարող է քայլել միայն «երկու» ոտքով՝ գլխի ու պոչի օգնությամբ, գլորվել ու սողալ: Մկան-մոդուլները կարող են ձեւափոխվել ցանկացած ուղղությամբ:











