«Շանթ» հեռուստաընկերության եթերում սկսված հեռուստամարաթոնից ստացված միջոցները կուղղվեն Գյումրիում «Թումո» կենտրոնի կառուցմանը: Հեռուստամարաթոնը սկսվել է հոկտեմբերի  7 –ին եւ նվիրված է Հայաստանում 1988-ի երկրաշարժի 26-րդ տարելիցին ու աղետյալ գոտու վերածննդին: Հեռուստամարաթոնի նպատակը Գյումրիում «Թումո» կենտրոնի կառուցմանն օժանդակելն է: Այսօրվա դրությամբ «Թումո»-ն Երեւանի երեխաներին եւ դեռահասներին օգնում է արժանապատիվ կրթություն եւ աշխատանք ստանալ երկրի առաջավոր ընկերություններում:

Նման հնարավորություն կընձեռվի նաեւ Գյումրիի երեխաներին:

Ռուսաստանի հայերի միության հաղորդագրությունում նշվում է, որ կենտրոնի կառուցման նախաձեռնության հեղինակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:  Սփյուռքից առաջիններից մեկն արձագանքել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, որը, բացի սեփական ներդրումից, համայն աշխարհի հայրենակիցներին կոչ է արել միանալ բարեգործությանը եւ հայ երեխաներին օգնել ունենալ արժանապատիվ ապագա հենց հայրենիքում: