Մեծ Բրիտանիայի բնակչուհի Նորա Բրիերն իր հարյուրամյա հոբելյանը տոնել է թեթեւ շարժիչով ինքնաթիռի երկու թռիչքներով, փոխանցում է Lenta.ru-ն:
Ինքնաթիռով թռիչքի տեսքով նվերը կինը ստացել է իր աղջիկներից: Բրիերը պատմել է, որ վաղուց է հանդիսանում էքստրեմալ զվարճանքների երկրպագու: «Ես ինձ կանվանեի ադրենալինային թմրամոլ: Միշտ անհամբերությամբ եմ սպասում ծննդյանս օրերին, երբ ես կարող եմ անսովոր բաներ իրագործել», - թռիչքից հետո հայտարարել է Բրիերը:











