Սիրիայի քրդերով բնակեցված Կոբանի քաղաքի դեմ իսլամիստների հարձակումների դեմ Դիարբեքիրում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Աթաթուրքի կիսանդրին գետին են գցել եւ ոտքերով գլորել այն։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում Կոբանիի քրդերի պաշտպանության համար փողոց դուրս եկած քաղաքացիների մի մասը սկսել է ջարդել փողոցներում դրված բանկոմատները եւ պետական շինությունների ապակիները։
Տեսախցիկներից մեկը ֆիքսել է, թե ինչպես են Աթաթուրքի կիսանդրին գետին գցում եւ ոտքերով գլորում այն։
Ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է կիրառել։











