Տոկիոյում գործող ընկերությունը «համբույրի համար հարմար» ակնոց է ստեղծել: Այս մասին գրում է FedPost-ը:
Ակնոցը սիրահարներին չի խանգարի համբուրվելիս: Այն կազմված է մեկ զույգ ոսպնյակներից, ինչպես նաեւ հակառակ ուղղություններով երկու զույգ ակնոցակալ ունի, ինչը զույգին հնարավորություն է ընձեռում ավելի մոտ լինել միմյանց:
Ճապոնական ընկերության ստեղծած ակնոցը վատ տեսողությամբ մարդկանց թույլ է տալիս իրենց երկրորդ կեսին դիտել նույնիսկ համբույրի ժամանակ: Ակնոցն արժե 650 դոլար: «Հիմա տեսողության հետ կապված խնդիրներ ունեցողները կարող են ոչ միայն ավելի մոտ լինել միմյանց համբույրի ժամանակ, այլեւ հնարավորորություն ունեն տեսնել, թե ինչպես են համբուրվում»,- հայտարարել է արտադրող ընկերության ներկայացուցիչը:
Նոր ակնոցի շուրջ արձագանքը հակասական է: Ոմանք կարծում են, որ գաղափարը հրաշալի է, իսկ ոմանք այն համարում են ժամանակի անիմաստ կորուստ:











