Սիրիայի Քոբանի քրդաբնակ քաղաքի դեմ իսլամիստների հարձակման դեմ բողոքի ակցիայի դուրս եկած Թուրքիայի տարբեր բնակավայրերում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով 14 մարդ է զոհվել:Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ստամբուլ, Սիիրթ, Դիարբեքիր, Մարդին, Վան, Վարթո, Էրզրում, Իզմիր եւ այլ քաղաքներում բողոքի ակցիայի դուրս եկած քուրդ բնակչության դեմ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ եւ պլաստմասե փամփուշտներ:
Մի շարք շրջաններում քուրդ ցուցարարների դեմ են դուրս եկել թուրք ազգայնականները, որոնց միջեւ եւս արյունալի բախումներ են գրանցվել:
Մեկ օրվա ընթացքում բողոքի ակցիաների ժամանակ գրանցված բախումների ընթացքում զոհվել է 14 մարդ:Թուրքիայի ՆԳ նախարարությունը 2 նահանգում եւ 9 շրջաններում փողոց դուրս գալու արգելք է սահմանել:











