Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի 2699 ամյակի տոնական շքրթին մասնակցեց նախագահ Սերժ Սարգսյանը: Տոնին ներկա էին ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Սեյրան Սարոյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը , եւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Մինչեւ տոնական շքերթը Կոմիտասի անվան մշակույթի պալատում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը քաղաքի տոնի կապակցությամբ Գրիգոր Լուսավորչի աջի, Գեղարդի եւ Աստվածաշնչի միասնության խորհրդանշական հուշանվեր նվիրեց Սերժ Սարգսյանին:
«Ինձ համար շատ հուզական է քաղաքի տոնը: Սա մեր ամնակարեւոր տոնն է: Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ ամեն տոնին մի նորոգված շենք, բակ տանք քաղաքին»,-ասաց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն սրբազանն էլ իր ելույթում նշեց, որ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, Գյումրին՝ հայրաքաղաքը, Դիլիջանը՝ միջազգային ուսումնական քաղաքը, իսկ Էջմիածինը ի վերուստ համայն հայության հոգևոր կենտրոնն է:
Այնուհետեւ քաղաքապետը Էջմիածին քաղաքի Պատվավոր բարեկամի կոչմանն արժանացրեց Վաղարշապատի հիվանդանոցի տնօրեն, բժիշկ-սրտաբան Վաչագան Մկրտչյանին և նկարիչ-դիզայներ Ներսես Մելիքյանին:
Էջմիածնի տոնին ներկա էի նաեւ Էջմիածնի քույր քաղաքների՝ ԱՄՆ-ի Ֆրեզնոյի քաղաքապետարանի ներկայացուցիչ Եղիա Ճինտերյանը, Ֆրանսիայի Ֆինեմո Մորինոյի փոխքաղաքապետ Հարություն Խանջյանը, նաեւ Պետրոզավոդսկի քաղաքապետ Գալինա Շիրշինան:
«Էջմիածինը մեզ համար շատ թանկ քաղաք է: Մեր քրիստոնեության թուրը կզարնե Էջմիածին, եւ մենք հպարտ ենք այսօր այստեղ ներկայանալով: Մենք Ֆրանսիայի սփյուքով մենք հայորդի ենք, մենք մեկ հատ նախագահ ունենք, մեր նախագահը դուք եք»,-ասաց Ֆինեմո Մորինոյի փոխքաղաքապետ Հարություն Խանջյանը:
Էջմիածնում տոնակատարությունները շարունակվում են:
Նշենք, որ 2009 թ-ից էջմիածինցիները տոնում են իրենց քաղաքի օրը, որն այս տարի նշվելու է 3 օր` հոկտեմբերի 6-8-ը:












