Սիրիայի քրդաբնակ Քոբանիի ուղղությամբ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հուժկու հարձակումը կանգնեցվել է տեղի քուրդ զինյալների կողմից:Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Քոբանիում մարտչնող քուրդ զինյալները հայտնել են, թե ԱՄՆ եւ կոալիցիոն ուժերի՝ իսլամիստներին ուղղված ավիահարվածներն ազդեցություն են թողել, որի արդյունքում իսլամիստները թուլացրել են հարձակումները:

Քուրդ զինյալները նշել են, թե ավիահարվածների ու իրենց դիմադրության արդյունքում հաջողվել է կանգնեցնել իսլամիստների առաջխաղացումը դեպի Քոբանիի կենտրոն:

Նշենք, որ իսլամիստներն արդեն 3 շաբաթ է՝ հարձակման են անցել Քոբանիի ուղղությամբ, որի ընթացքում Քոբանիի շրջանը լքել է 200 հազար բնակիչ, սպանվել՝ 400  հոգի: