Թուրքիայի տարբեր քաղաքներում Սիրիայի քրդաբնակ Քոբանիի պաշտպանության համար բողոքի դուրս եկած քուրդ բնակչության եւ ոստիկանության միջեւ բախումների ժամանակ ջարդվել եւ այրվել են բազմաթիվ պետական եւ մասնավոր շինություններ։
Թուրքական Haberler-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են Վանում վաղ առավոտյան անչափահասները թալանում առեւտրի կենտրոններն ու խանութները, որոնք գիշերը բողոքի գործողությունների ժամանակ այրվել կամ վնասվել էին։
Նշենք, որ Թուրքիայում մեկ օրվա ընթացքում բողոքի ակցիաների ժամանակ գրանցված բախումների ընթացքում զոհվել է 14 մարդ:Թուրքիայի ՆԳ նախարարությունը 2 նահանգում եւ 9 շրջաններում փողոց դուրս գալու արգելք է սահմանել:











