Աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված Սիրիայի քրդաբնակ Քոբանիում նոր զարգացումներ են տեղի ունենում։  Քոբանիի մատույցներ հասած եւ մի քանի շրջան գրաված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սկսել են նահանջել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Քոբանիի արտաքին հարցերով պատասխանատուի տեղակալ Իդրիս Նասսան հեռախոսով հայտնել է, թե իսլամիստները հետ են քաշվել Քոբանիի մատույցներից։

«ԱՄՆ եւ կոալիցայի ավիահարվածները արդյունավետ էին եւ հնարավոր է եղել ԻՊ-ին հետ մղել Քոբանիի մատույցներից։ ԻՊ-ի նահանջը կարող ենք նրանց հիմնական նահանջի սկիզբ համարել»,-ասել է թուրք պաշտոնյան։

Նշենք, որ իսլամիստներն արդեն 3 շաբաթ է՝ հարձակման են անցել Քոբանիի ուղղությամբ, որի ընթացքում Քոբանիի շրջանը լքել է 200 հազար բնակիչ, սպանվել՝ 400  հոգի: