Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությունը հետաքննությում է բռցքամարտի առաջնության ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքը: Այն սկսվել է երկրպագուի եւ կին մրցավարի միջեւ վեճից հետո. Դաղստանցին հարվածել է կնոջ դեմքին, ով «ակնարկել է» մարզիկի ազգության վերաբերյալ: Արդյունքում կովկասցուն դաժան ծեծի են ենթարկել, ինչ-որ մեկը հրազեն է կիրառել: Ծեծկռտուքը նկարահանել են, հոլովակը հայտնվել է համացանցում:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին Սանկտ-Պետերբուրգում անցկացվող բռնցքամարտի առաջնության ժամանակ, որին 156 մարզիկ է մասնակցում ՌԴ տարբեր քաղաքներից, հաղորդում է «NEWSru.com»-ը:

18:00-ի սահմաններում 28-ամյա դատավոր Սվետլանա Միխայլովսկայան նկատողություն է արել մարզիկներից մեկին, որը դադարի հրամանից հետո շարունակում էր մարտը: Ընդ որում նա մատնանշել է նրա ազգությունը:

Միխայլովսկայայի խոսքերին արձագանքել է 49-ամյա բռնցքամարտիկ Աբակար Իբրահիմովտ: Դատավորն ակնարկում էր, որ Ռուսաստանի ծայրամասերի բնակիչները սովոր չեն կանոնների: Արդյունքում Իբրահիմովը հարվածել է Սվետլանայի դեմքին:

Կնոջտ պաշտպանել են գործընկերներն ու ծանոթները: Առաջնությունը, որին երեխաներ էին ներկա, ստիպված են եղել դադարեցնել

Կոնֆլիկտի կողմերը փողոց են դուրս եկել, որտեղ շարունակել են հարաբերությունները պարզել: Ի վերջո ծեծկռտուքին նվազագույնը 20 մարդ է մասնակցել:

Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, սակայն բախումը տեւել է 3 րոպե եւ նրանց ժամանման պահին արդեն դադարել էր:

Ձերբակալվել է միայն Աբակար Իբրահիմովը, որը ստացած վնասվածքներից հետո տեղափոխվել է Ալեքսանդրովյան հիվանդանոց:

Սվետլանա Միխայլովսկայան գլխուղեղի վնասվածք է ստացել, սակայն նրան հիվանդանոց չեն տեղափոխել: Կրակողի անձը չի պարզվել: Սակայն դեպքի վայրում երկու փամփուշտ է հայտնաբերվել:

Ավելի ուշ Աբակարը կապված էր «Ռոմանովի խմբի հետ», որը մտնում էր Ալեքսանդր Մալիշովի խմբավորման մեջ: Իբրահիմովը կապ ունի Բլին մականվամբ քրեական հեղինակության հետ, որին վերջերս արդարացրել էին աղմկահարույց սպանության գործով դատավարության ժամանակ: