Սիրիայի Քոբանի քրդաբնակ քաղաքի դեմ իսլամիստների հարձակման դեմ բողոքի ակցիայի դուրս եկած Թուրքիայի տարբեր բնակավայրերում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով զոհերի թիվը 18-ի է հասել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական gercekgundem կայքը, այս մասին հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Մեհդի Էքերը։ Ըստ նրա՝ Դիարբեքիրում սպանվել է 10, Մարդինում՝ 3, Սիիրթում՝ 2, Վանում՝ 1, Բաթմանում՝ 1 եւ Մուշի Վարթոյի շրջանում եւս մեկ քաղաքացի։
Նշվում է, որ զոհերից 8-ը գրանցվել են Դիարբեքիրում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-խմբ) եւ թուրքական խորքային պետության հետ կապերի մեջ գտնվող իսլամիստական Huda par կուսակցության անդամների միջեւ բախումների հետեւանքով։
Մյուս զոհերը գրանցվել են բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության հետ բախումների ժամանակ։











