Սիրիայի Քոբանի քրդաբնակ քաղաքի դեմ իսլամիստների հարձակման դեմ բողոքի ակցիայի դուրս եկած Թուրքիայի տարբեր բնակավայրերում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով զոհերի թիվը 23-ի է հասել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականը, այս մասին հայտնել են թուրք նահանգապետերը։ Ըստ նրանց՝ Դիարբեքիրում սպանվել է 10, Մարդինում՝ 6, Սիիրթում՝ 3, Վանում՝ 1, Բաթմանում՝ 1, Ադանայում՝ 1 եւ Մուշի Վարթոյի շրջանում եւս մեկ քաղաքացի։
Նշվում է, որ զոհերից 8-ը գրանցվել են Դիարբեքիրում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-խմբ) եւ թուրքական խորքային պետության հետ կապերի մեջ գտնվող իսլամիստական Huda par կուսակցության անդամների միջեւ բախումների հետեւանքով։
Մյուս զոհերը գրանցվել են բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության հետ բախումների ժամանակ։











