Ամերիկյան ավիահարվածների եւ քուրդ զինյալների դիմադրության արդյունքում Քոբանիից նահաջած իսլամիստները նոր հարձակում են սկսել քաղաքի ուղղությամբ:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սիրիայի քրդերի կողմից ստեղծված «Ժողովրդավարական միասնություն» կուսակցության համանախագահ Ասյա Աբդուլլահը նշել է, թե իսլամիստները տանկերով եւ ծանր զրահատեխնիկայով կարողացել են մտնել Քոբանիի երկու շրջաններ: Նրա խոսքով՝ քուրդ զինյալները շարունակում են դիմադրել իսլամիստներին՝ թույլ չտալու նրանց առաջանալ Քոբանիի կենտրոն:
Նշենք, որ ավելի վաղ քուրդ զինյալները նշել էին, թե ավիահարվածների արդյունք էին տվել եւ իսլամիստները նահանջել էին Քոբանիի մատույցներից:
Իսլամիստների կողմից Քոբանիի դեմ 3 շաբաթյա հարձակման հետեւանքով շրջանը լքել է մոտ 200 հազար բնակիչ, արյունալի մարտերում սպանվել՝ 400 հոգի։











