Բաքվում մեղրի տոնավաճառում ղրղըզ եկվորներին դաժան ծեծի են ենթարկել:
Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, արդեն քանի օր է տոնավաճառի այցելուները նախապատվությունը տալիս են ավելի մատչելի եւ որակյալ ղրղըզական մեղրին, ինչը հարուցել է տեղի արտադրողների դժգոհությունը:
Երբ գնորդների հերթական խումբը մոտեցել է ղրղըզ մողվաբույծների կրպակին, տեղացի առեւտրականները հարձակվել են վերջիններիս վրա: Արտասահմանցիներին մի քանի րոպե ծեծել են, մինչեւ որ վերահսկող ծառայությունն է միջամտել եւ կարգուկանոն հաստատել:
Տեղացի մեղվաբույծ Նուրեդդինը հայտնել է, որ ղրղըզների վրա հարձակվել է ադրբեջանցիներին իբրեւ թե խաբելու համար: «Նրանք անորակ մեղր են վաճառում, խաբում են ադրբեջանցիներին: Այս տոնավաճառն ադրբեջանցի գյուղացիների համար է, ինչ են անում այստեղ ղրղըզները», - վրդովվել է գյուղացին:
Ահա այս օրինակով ադրբեջանցիները հերթական անգամ ի ցույց են դրել իրենց վերաբերմունքը եկվորների եւ ազգային փոքրամասնությունների հանդեպ:











