Ավստրալական Քվինսլենդ նահանգի հյուսիս-արեւելյան հատվածում 17 օր շարունակ անտառում թափառող կնոջը ողջ են գտել: Այս մասին տեղեկացնում է NTD Russian հեռուստաալիքը:

30-ամյա Շենոն Ֆրայզերը 3 երեխաների մայր է: Նա թփերի միջից դուրս է եկել արեւից չափազանց այրված եւ ջրազրկված: Կնոջն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Անտառում թափառելու ընթացքում նա 16 կգ նիհարել է:

Աղբյուրը հիշեցնում է, որ կինը կորել էր սեպտեմբերի 21-ին, եղբոր հետ գնացել էր լողալու եւ խիտ բուսականության մեջ մոլորվել: Ոստիկանությունը լայնածավալ որոնողական աշխատանքներ էր իրականացրել, սակայն դրանք ապարդյուն էին եղել: Անտառում գտնվելու ընթացքում Շենոնը սնվել է միջատներով ու մանր ձկներով, իսկ ջուր խմել է առվից: