«Դեմ ենք Մաքսային միությանը» ֆեյսբուքյան նախաձեռնության մեկ տասնյակ անդամներ այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Ազատության հրապարակից մեկնարկած իրենց երթն ավարտեցին նախագահական նստավայրում՝ երգելով Հայաստանի օրհներգը եւ նախագահին վանկարկելով՝ «Մինսկից հետ չգաս»:
«Ցավալի է, որ քիչ մարդ է մասնակցում բայց , էլ ավելի ցավալի է, երբ ընդհանրապես մարդ չի մասնակցում: Մենք այս կացիայով եւս մեկի անգամ, մեր մեսիջ հասցրեցինք ԵՏՄ-ի պայմանագրի ստորագրումը վնաս է Հայստանի անկախությանը, հակասում է Հայաստանի սահմանդրությանը եւ մենք ակնկալում ենք, որ մարդիկ կհասկանան այս ամենը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի նախաձեռնող Դանիել Իոանիսյանը:
Նրա խոսքով՝ քաղաքացիները կարծես համակերպվել են այն մտքի հետ, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, բայց իրենք ի հեճուկս իշխանությունների անելու են ամեն ինչ, որ մարդկանց ուշադրությունը գրավեն այս խնդրի վրա:
Նշենք, որ ակցիան հսկում էին մեծ թվով ոստիկաններ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն հայտարարել է, որ վաղը՝ հոկտեմբերի 10-ին, Մինսկում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին ստորագրվելու է համաձայնագիր, ըստ որի Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ից կմիանա Եվրասիական տնտեսական միությանը։











