«Երշիկ» մականվամբ շունը, որը 2008թ.-ից մասնակցում էր Աթենքի կենտրոնում տեղի ունեցող ցույցերին եւ Հունաստանում 2011թ.-ի բողոքի ցույցերի խորհրդանիշն էր դարձել, ծերությունից սատկել է, հաղորդում են հունական լրատվամիջոցները:

Շունն աշխարհահռչակ էր, նրան էին նվիրում ռեպորտաժներ օտարերկրյա հեռուստաալիքները, իսկ նորվեգացի անիմատորը նրա մասին հոլովակ էր նկարահանել:

Լուրերը տասնյակ կայքերում են հայտնվել հինգշաբթրի, թեեւ «Խմբագիրների թերթը պնդում է, որ շունը սատկել էր դեռ մայիսին ծերության պատճառով՝ 10 տարեկան հասակում: Ձախ «Ավգի» թերթը գրում է, որ շունն այս շաբաթ է սատկել:

2011թ.-ին Հունաստանում բողոքի ցույցերի ալիք բարձրացավ: «Երշիկն» առաջատարների շարքում էր, մասնակցում էր ոստիկանության եւ հատուկ ջոկատայինների դեմ պայքարին: Ընդդիմադիր շան լուսանկրաներն ուղեկցում էին շատ հրապարակումներ:

Ոստիկանությունը դաժանորեն ճնշում էր բողոքի ակցիաները: Շանը ծեծում էին մահակներով: Ինչպես համարում են անասնաբույժները, առողջության վրա անդրադարձել է արցունքաբեր գազը, որը ոստիկանությունը կիրառում էր գրեթե առանց սահմանափակումների: