Ֆլորիդայից Դոմինիկյան հանրապետություն մեկնող US Airways ավիաընկերության օդանավի ուղեւորներից մեկը խուճապ է առաջացրել իր  կատակով, հայտնում է  ABC NEWS-ը: Կողքին նստած ուղեւորի հետ զրույցի ժամանակ տղամարդը հազացել է եւ հայտնել, որ վերջերս է վերադարձել Աֆրիկայից, որտեղ էլ վարակվել է Էբոլայով:

«Վարակակրի» մասին լուրն արագ տարածվել է  սրահում: Շուտով անձնակազմը կապվել է ցամաքային ծառայությունների հետ: Երբ օդանավը վայրէջք է կատարել, տղամարդուն արդեն սպասել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները: Բժիշկները պաշտպանիչ հագուստներով կատակասերին դուրս են հանել եւ ստուգել օդանավը: Պարզվել է, որ ամերիկացին հիվանդ չէ եւ երբեք էլ չի եղել Աֆրիկայում: Այդ ողջ ժամանակահատվածում՝ շուրջ 2 ժամ, մարդիկ ստիպված են եղել օդանավում մնալ, մինչեւ որ նրանց թույլատրել են իջնել: Ավիաընկերության ներկայացուցիչները ներողություն են խնդրել պատճառված անհարմարության համար: