ՄԱԿ-ը կոչ է արել Թուրքիային թույլ տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար Քոբանի մեկնել ցանկացողներին անցնել սահմանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցերով հանձնակատար Ստեֆան դի Միստուրան հայտարարել է, թե Սիրիայում իսլամիստների հուժկու հարձակման տակ գտնվող Քոբանիում դեռեւս 700 քաղաքացիական անձ կա։

Նա կոչ է արել Թուրքիային բացել սահմանը Քոբանիի պաշտպանության համար պատերազմի մասնակցել ցանկացողների համար։ Միստուրայի խոսքով՝ դեռեւս Սիրիա-Թուրքիա սահմանին հավաքված են 10-ից 13 հազար սիրիացիներ։

Նշենք, որ թուրքական զորքերը փակել են Սիրիայի հետ սահմանը՝ թույլ չտալով քրդերին մեկնել Քոբանի եւ մասնակցել իսլամիստների դեմ դիմադրությանը։