Շատերն ուշադրություն են հրավիրում մեր համահանրապետական հանրահավաքի անցկացման օրվա ոչ պատահական բնույթի վրա: Ասում են, որ այն ուղղված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ, որ այն Ռուսաստանի դեմ է, սակայն մեր երկրում խորը ներքին խնդիրներ կան, որոնք անհրաժեշտ է լուծել: Այս մասին խորհրդարանական եռյակի բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ հայտարարեց ցույցը վարող, ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը՝ կրկին հավաստելով, որ հավաքը Ռուսաստանի կամ Արեւմուտքի դեմ չէ, այլ երկրում տիրող անարդարության եւ սեփական ժողովրդի հանդեպ իշխանությունների անտարբերության դեմ: (ֆոտոռեպորտաժ)

Ուրիխանյանի խոսքով, խորհրդարանական եռյակը գործողությունների հստակ ծրագիր է մշակում. «Կա՛մ այսօրվանից իշխանությունները կսկսեն գործել այնպես, որ քաղաքացին իր վրա զգա դրական առաջընթացը, կա՛մ հասարակությունն ինքը կսկսի կազմել ներքաղաքական կյանքի օրակարգը»,- հայտարարեց Ուրիխանյանը:

Դրանից հետո նա կարդացել է իշխանություններին ուղղված 12 պահանջները, որոնք առաջադրվել են այս ամառ:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am