Ոչ իշխանական եռյակը (ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն) առաջիկա օրերին կհրապարակի իր առաջիկա անելիքները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, եռյակի հանրահավաքին հաջորդած երթի ավարտին Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։

Ամփոփելով հոկտեմբերի 10-ի հանրահավաքը՝ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ դրանով սկիզբ դրվեց համաժողովրդական շարժման, որի նպատակը «Հայաստանն ապօրինի իշխանություններից մաքրելն է»։

Սկսած գործը հավասարակշիռ եւ խելամիտ քայլերով ավարտին հասցնելու համար ՀԱԿ անդամը իրենց համակիրներին կոչ արեց այդ գործը վստահել քաղաքական ուժերին եւ նրանց առաջնորդներին, իսկ հավաքվածներին խորհուրդ տվեց տուն գնալ ու սպասել իրենց հայտարարություններին։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am