Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, պաշտոնապես բացվեց Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ տարածքում Աշխարհի միացյալ քոլեջներ (UWC) կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցը՝ UWC Դիլիջանի քոլեջը:

Քոլեջի նախագծին օժանդակություն է բերել ավելի քան 200 դոնոր՝ աշխարհի տարբեր երկրներից:

Դպրոցի բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Սերբիայի նախագահը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Այստեղ են նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Շնորհակալություն ընկերներին ու այն  մարդկանց, որոնք հավատացել են պրոյեկտին: Ես խորապես համոզված եմ եւ հույս ունեմ, որ մեր դպրոցը լավ օրինակ կդառնա Հայաստանում համաշխարհային ստանդարտների ձեւավորման համար: Ես հույս ունեմ, որ հայկական դպրոցները մեզնից օրինակ կվեցնեն»,-լրագրողների հետ զրույցում միջազգային դպրոցի բացման ժամանակ ասաց RVVZ համահիմնադիր, ձեռներեց եւ բարեգործ, UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը։

Դիլիջանի քոլեջն արդեն 96 աշակերտ ունի աշխարհի մոտ 50 երկրներից:

Քոլեջի բացման արարողությանը ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, դպրոցի հիմնադիրներն ու գործընկերները, ինպես նաեւ մոտ 1000 պատվավոր հյուր՝ այդ թվում դպրոցի դոնորները: Դիլիջանի դպրոցի շինարարությունն իրականացվում է դոնորների միջոցների հաշվին: Մինչեւ այժմ դպրոցի շինարարության վրա ծախսվել է 115 միլիոն դոլար: Երկրորդ փուլի շինարարության արժեքը կազմում է 75 միլիոն դոլար: Նախատեսվում է, որ ամբողջ ընթացքում նախագծի հավելյալ ծախսը չի գերազանցի  30 միլիոն դոլարը:  Դպրոցի օպերացիոն բյուջեն մոտական հինգ տարիներին միջինում կկազմի տարեկան 8 միլիոն դոլար: Աշխատանքային ծախսերի  մեծագույն մասը ծածկվելու է նպատակային դրամագլխի կառավարմամբ ստացվող շահույթի եւ կրթաթոշակային ֆոնդի ռեսուրսների հաշվին:

2023 թ. Դիլիջանի քոլեջի աշակերտների թիվը կկազմի 650, իսկ ուսուցիչներինը՝ 60: Դպրոցում այժմ դասավանդում է 25 ուսուցիչ, որոնցից 4-ը հայ:

Քոլեջում ուսուցումն անգլերեն է, 2017թ. կսկսվի 13-14 տարեկան աշակերտների ընդունելությունը: Քոլեջի տնօրենն է Ջոն Փադըֆութը։

Նշենք, որ քոլեջի շինարարությունը մեկնարկել է 2012 թ.: 2013թ. հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը դարձել է UWC ցանցի լիիրավ անդամ, այն այժմ արդեն ունի IB Diploma ուսումնական ծրագրով դասավանդելու արտոնագիր, IB World School-ի պաշտոնական կարգավիճակ:

Այժմ UWC Դիլիջանի կրթահամալիրի 37 հազ. քմ տարածքում գործում է դպրոցի հիմնական շենքը, սպորտային եւ բժշկական կենտրոնները, ֆուտբոլի դաշտը, վոլեյբոլի, բասկետբոլի եւ թենիսի խաղահրապարակները, ուսանողական հանրակացարանները:

Դպրոցի շինարարության երկրորդ փուլը նախատեսված է ավարտել 2017թ., կրթահամալիրի ընդհանուր տարածքը կազմելու է 69 հազ. քմ:

Աշխարհի Միացյալ քոլեջներ շարժումը հիմնվել է 1962թ. Մեծ Բրիտանիայում: Այժմ UWC ցանցն ունի 14 քոլեջ՝ ներառյալ Դիլիջանի քոլեջը:

Դիլիջանի դպրոցի նախագիծը իրականացնում է RVVZ «Ռուբեն Վարդանյան եւ Վերոնիկա Զոնաբենդ» հիմնադրամը, Scholae Mundi բարեգործական նախաձեռնությունների հիմնադրամը:

Դպրոցի հիմնադիր-գործընկերնեն են RVVZ համահիմնադիր, ձեռներեց եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանը, որը նաեւ UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահն է եւ RVVZ համահիմնադիր, քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, «Ռոսնանո»Կը ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Ավետիսյանը տիկնոջ՝ Աննա Ավետիսյանի հետ, RD Group ընկերության նախագահ Գագիկ Ադիբեկյանը, Flagship Ventures ընկերության ղեկավար-գործընկեր եւ գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը՝ տիկնոջ՝ Աննա Աֆեյանի հետ, ISD («Դոնվբասի արդյունաբերկարական միություն») ընկերություն գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչյանը: