Արտաշատի քաղաքացի, մի քանի անգամ դատված Ռուդիկ Բաղդասարյանը մեղադրվում է գողության փորձ կատարելու մեջ:

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության աշխատակիցը գիշերը 03:00-ի սահմաններում նկատել էր, որ քաղաքի Իսակովի փողոցում գտնվող գեղեցկության սրահի դուռը բաց է, իսկ մի տղամարդ էլ փորձում է գողություն կատարել:

Պարզվել է, որ ընդամենը հուլիսին կալանավայրից դուրս եկած Ռուդիկը վարսավիրանոցից փորձում էր գողանալ 150 հազար դրամի ապրանք, սակայն ոստիկանները հենց վարսավիրանոցի մոտ բռնեցին նրան՝ գողոնը ձեռքին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: