Աբովյանի բնակչուհի Ռաիսա Մարգարյանին սպանելու մեջ մեղադրվում են նրա թոռան ճանաչողները՝ Վարդան Բաբայանը եւ Համլետ Հակոբյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Նրանց փոխանցմամբ՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 15.00-ի սահմաններում, կնոջ թոռն ու նրա ընկերը տուն էին եկել, սակայն տատը չէր բացում դուռը: Երիտասարդները ներս էին մտել եւ հայտնաբերել արյան հետքեր, տունն էլ՝ տակնուվրա արված: Լոգարանում գտել էին Ռաիսա Մարգարյանի արնաշաղախ դին:
Պարզվել էր, որ Ռաիսա Մարգարյանի թոռան կուրսընկերները՝ Վարդան Բաբայանը եւ Համլետ Հակոբյանը եկել էին նրա տուն, տվել թոռան անունը եւ տետր վերցնելու պատրվակով ներս մտել: Նրանք տնից գողացել էին 250 հազար դրամ եւ ոսկեղեն, հեռացել էին պատուհանից: Երիտասարդները բութ գործիքով բազմաթիվ հարվածներ էին հասցրել կնոջ գլխին, այնուհետեւ տեղափոխել նրան լոգարան եւ խեղդել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Մանրամասները՝ տեսանյութում











